Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանում է Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչումը ՀՀ կողմից

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանում է Ղարաբաղի անկախության հնարավոր ճանաչումը ՀՀ կողմից

Եթե Հայաստանը ճանաչի ԼՂ անկախությունը, կնշանակի, որ Մինսկյան գործընթացը կավարտվի, քանի որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այլեւս մանդատ չեն ունենա բանակցային գործընթացի շարունակման համար: Այս մասին Oxu.Az-ին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հիքմեթ Հաջիեւը: Վերջինս նաեւ այդ հնարավոր քայլը համարում է միջազգային հանրության եւ ՄԽ նկատմամբ ծայրահեղ վիրավորական եւ կոչ է անում, որ միջազգային կառույցները համապատասխան վերաբերմունք արտահայտեն այս առնչությամբ: