Լեռնային Ղարաբաղը վերադառնում է Կայսրության կազմ. OSTKRAFT

Լեռնային Ղարաբաղը վերադառնում է Կայսրության կազմ. OSTKRAFT

OSTKRAFT վերլուծական կենտրոնը հաղորդում է, որ ապրիլի 2-5-ի ժամանակահատվածում տեղի ունեցած ռազմական բախումների հետեւանքով ԼՂՀ բանակին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Գյուլիստան պատմական բնակավայրը, որը գտնվում է Շահումյանի շրջանում: Կենտրոնը ներկայացնում է, որ Գյուլիստանը մեկն է եղել այն հինգ մելիքություններից, որոնց ձեւավորվել են Ղարաբաղի տարածքում XVII դարում, եւ որտեղ 1813-ին կնքվել է հաշտության պայմանագիրը Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, որով Իրանը ճանաչում էր, որ հավիտենապես Ռուսաստանի իշխանությանն են անցնում Դաղստանը, Քարթլին, Կախեթին, Մեգրելիան, Իմերեթիան, Գուրիան, Աբխազիան, Բաքվի, Ղարաբաղի, Գյանջայի Շիրվանի, Շաքիի, Դերբենդի, Ղուբայի խանությունները եւ Թալիշստանի խանության մի մասը: Այստեղ վերլուծական կենտրոնը տեսնում է յուրօրինակ խորհրդանշականություն պատմական անցյալի իրադարձությունների եւ ռեգիոնի ապագա գեոպոլիտիկ զարգացումների միջեւ` եզրակացնելով, որ, այսպիսով, ինչ-որ իմաստով կարելի է ասել, թե Ղարաբաղը վերադառնում է կայսրություն (թերեւս նկատի ունենալով Ռուսաստանը կամ ռուսական ազդեցությունը): Ի դեպ, ռուսական կառավարությանն այն ժամանակ հայտնի էր, որ յուրօրինակ ինտրիգներ էին հյուսվում Ղարաբաղի շուրջ, եւ Լոնդոնն, օրինակ, փորձում էր ստանձնել միջնորդի դերը Իրանի եւ Ռուսաստանի միջեւ սահմանագծման հարցում եւ համարում էր Գյուլիստանի դաշնագիրը միջանկյալ: