Եվ դու, Միհրան

Եվ դու, Միհրան

Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ, օֆշորային պանամական սկանդալի մեջ ներքաշված Միհրան Պողոսյանը միայն պաշտոնազրկմամբ չի ազատվի։ Չնայած ԴԱՀԿ նոր պետին ներկայացնելու ժամանակ վարչապետը նրան շնորհակալություն հայտնեց «համատեղ աշխատանքի եւ ԴԱՀԿ-ում կատարած բարեփոխումների համար», սակայն օրեր անց նրա դեմ քրեական գործ հարուցվեց Քրօր. 310 հոդվածով (Ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը): Բայց գործը դրանով չի ավարտվի՝ ըստ ամենայնի, Պողոսյանի ձեռքից կառնեն բանանի մենաշնորհային բիզնեսը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Սերժ Սարգսյանը խիստ վրդովված է, որ իր վստահությունը լիուլի վայելելով՝ Քեթրինի Միհրանը չարաշահել է այն՝ խաբելով եկամուտների եւ ծախսերի մասով։ Մասնավորապես, թյուր տեղեկություններ է ներկայացրել բանանի գների եւ այլ հարցերում, թաքցնելով իրական եկամուտներն ու դրանք ծածուկ տեղափոխելով արտերկիր։