Վթար Նժդեհի փողոցում. կա տուժած

Վթար Նժդեհի փողոցում. կա տուժած

Այսօր ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ.Նժդեհի փողոցում՝ Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Դեռևս չբացահայտված հանգամանքներում Գ.Նժդեհի փողոցի թիվ 26 հասցեում գտնվող Շենգավիթի թաղապետարանի մոտակայքում բախվել են մոտոցիկլը AA005 պ/հ (վարորդ՝ Ա. Թ.) և Մերսեդես մակնիշի 35 UD 081 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ Մ. Գ.): Տուժած Ա. Թորոսյանը հրաժարվել է հոսպիտալացումից: Կանչի վայրում է գտնվել շտապօգնության թիվ 62 բրիգադը: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: