Արծվիկ Մինասյանը գոնե բարձրաձայնում էր. նաիրիտցիներ

Արծվիկ Մինասյանը գոնե բարձրաձայնում էր. նաիրիտցիներ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները գլխավոր դատախազությունից դեռ որևէ արձագանք չեն ստացել: Չնայած նրան, որ աշխատակիցները մոտ 700 ստորագրություններով արդեն դիմել են պատկան մարմնին, սակայն այսօր ևս կառավարության շենքի մոտ շարունակում էին ստորագրահավաքը:



«Կային մարդիկ, ովքեր չէին հասցրել միանալ ստորոգրություններին: Արդեն դիմել ենք, բայց մարդիկ, մեկը մեկից իմանալով, դեռ շարունակում են բերել, անգամ մահացածների թղթեր են բերել: Ասում ես, որ կարիք չկա, բայց մարդիկ նեղանում են».- պատմում է գործարանի աշխատակիցներից Կարինե Շահվերդյան: «Եթե մենք նամակը տանք և նստենք տանը, դա լրիվ անիմաստ կլինի: Հենց դրա համար այսպես բողոքելու ենք և բարձրաձայնելու ենք»:
Հետաքրքրվեցինք՝ արդյոք նախարարների փոփոխությունից որևէ դրական տեղաշարժ նկատե՞լ են այս ընթացքում. «Արծվիկ Մինասյանը գոնե բարձրաձայնում էր, եթե ինքը հանկարծ բացակայում էր Ազգային ժողովի նիստից, մենք անհանգստանում էինք, մեր մասին էլ ո՞վ պետք է խոսի: Իսկ հիմա՝ լռություն, միգուցե ինքը գործում է, բայց չի բարձրաձայնում, մենք դեռ տեղյակ չենք: Չեմ ուզում վատաբաննել, հետագայում կերևա: Ամեն դեպքում տարբերություն չենք զգում»:



Հիշեցնենք, որ «Նաիրիտ»-ի աշխատակիցները մոտ 500 ստորագրությամբ նամակով պատրաստվում դիմել էին դատախազություն՝ պահանջելով պարզել, թե ինչպես է գործարանի ղեկավարությունը ծախսել 35 մլն դոլար վարկը։