Իրաքյան բանակը գրոհել է ԻՊ զինյալներին Մոսուլի շրջանում

Իրաքյան բանակը գրոհել է ԻՊ զինյալներին Մոսուլի շրջանում

Իրաքյան կառավարական ուժերը սկսել են գրոհել ԻՊ զինյալների դիրքերը Մոսուլում: Վերջինս համարվում է Իրաքի հյուսիսում ԻՊ կենտրոնակայանը: Ինչպես հաղորդում է BBC-ն, կառավարական ուժերի թիրախը Մոսուլից 50 կմ հեռավորության վրա գտնվող բնակավայրն է: Գրոհին կիրառվել են նաեւ ծանր հրետանի եւ ծանր զրահատեխնիկա: Օդից գրոհն ապահովագրել է ամերիկյան օդուժը: