Դոնալդ Թրամփը կոչ է արել Սիրիայից փախստականներ չընդունել

Դոնալդ Թրամփը կոչ է արել Սիրիայից փախստականներ չընդունել

Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Օռլանդոյի գեյ-ակումբում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո կոչ է արել հրաժարվել փախստականներ ընդունել Սիրիայից: 



«Մենք պետք է դադարեցնենք Սիրիայից մեր երկիր փախստականների մուտքը: Նրանք արդեն հազարներ են»,- միլիարդատիրոջ խոսքերն է մեջբերել «Ինտերֆաքսը»:



Նա նաև արտահայտվել է հետախուզական տվյալների հավաքագրման համակարգի ամրապնդման օգտին, քանի որ, նրա խոսքով՝  ԱՄՆ-ում հազարներով են այնպիսիք, ինչպիսին Օմար Մատինն էր: