Սպիտակ տունը դարձյալ կոչ է արել սահմանափակել ինքնաձիգ զենքի վաճառքը

Սպիտակ տունը դարձյալ կոչ է արել սահմանափակել ինքնաձիգ զենքի վաճառքը

ԱՄՆ Օռլեան քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին, որին զոհ գնաց 50 մարդ, Սպիտակ տունը կրկին կոչ է արել սահմանափակել ինքնաձիգ զենքի վաճառքը: Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստի խոսքով՝ կոնգրեսը պարտավոր է սահմանափակել «պատերազմի զենքի» վաճառքը:



«Նախագահ Բարաք Օբաման վրդովված և նույնիսկ զայրացած է կոնգերսի՝ անգործությունից, որ հանգեցրել է մարդկանց զանգվածային գնդակահարմամբ ուղեկցված այս և նախկինում տեղի ունեցած ահաբեկչական գործողություններին»,- ասել է Էռնեստը: 



Նախագահ Օբաման բազմիցս փորձել է սահմանափակել ինքնաձիգ զենքի տարածումը, բայց ամեն անգամ անհաջողության է մատնվել կոնգրեսում, որտեղ նրան դեմ են դուրս եկել հանրապետականները և զենքի վաճառքի հզոր լոբբին:



Օբամայի նախագահության շրջանում ինքնաձիգների վաճառքը անընդհատ աճել է այն մտավախությունից. որ մի օր կարող է արգելվել: