Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը ԵՄ-ն կքննարկի հունիսի 21-ին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցը ԵՄ-ն կքննարկի հունիսի 21-ին

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման հարցով ԵՄ-ն պետք է որոշում կայացնի հունիսի 21-ին, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ հղում կատարելով դիվանագիտական աղբյուրների: Ընդունված որոշումն այնուհետև կհաստատվի հունիսի 24-ին՝ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ:



«Տպավորություն կա, որ 2016 թվականի երկրորդ կեսին այս հարցում պետք է ինչ-որ բան անել»,- ասել է աղբյուրը: 



Ավելի վաղ եվրոպական աղբյուրը Sputnik գործակալությանը հայտնել էր, որ ԵՄ-ն այնուամենայնիվ կերկարաձգի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ժամկետը՝ չնայած որ Ֆրանսիան և Գերմանիան արտահայտվել են դրանք աստիճանաբար մեղմացնելու օգտին: