Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հատուկ հանձնաժողով է ստեղծել Ուկրաինային օժանդակելու համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հատուկ հանձնաժողով է ստեղծել Ուկրաինային օժանդակելու համար

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հատուկ հանձնաժողով է ստեղծել Ուկրաինային օժանդակելու համար: Հանգանակությունները, ինչպես հաղորդում է Radio Vaticana-ն, ուղղվելու է հիմնականում Ուկրաինայի հարավարեւելյան շրջանների բնակչության կարիքների համար, ովքեր տուժել են ռազմական գործողություններից: Ինչպես նշել է Սուրբ Աթոռի խոսնակ Հ. Ֆեդերիկո Լոմբարդին, նախագծի պաշտոնական ներկայացուցիչներ կհանդիսանան Վատիկանի Պետքարտուղարությունն ու Պապական Cor Unum խորհուրդը, իսկ անմիջական կերպով օգնությունը կբաշխի Ուկրաինայում Պապական Առաքելական նվիրակը: