Սպանվել է «Իսլամական պետության» առաջնորդը

Սպանվել է «Իսլամական պետության»  առաջնորդը

Սպանվել է ԻՊ առաջնորդ Աբու Բաքր ալ Բաղդադին: Այս մասին հայտնում է բրիտանական Mirror-ը: Վերջինս զոհվել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի օդային հարվածներից մեկի ժամանակ, Ռաքքայում, հունիսի տասին: Բրիտանական օրաթերթը, սակայն, նշում է, որ այլ աղբյուրների հաղորդման համաձայն՝ վերջինս զոհվել է Մոսուլում: Հիշեցնենք, որ հունիսի տասին, ըստ իրաքյան «Աս Սումերիյա» հեռուստատեսության հաղորդման, Ալ Բաղդադին եւ նրա մերձավորներից մի քանիսը վիրավորվել էին թուրք-իրաքյան սահմանագծին, սակայն ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիան այս լուրը չէր կարողացել հաստատել կամ հերքել: