Հիլարի Քլինթոնի կուսակից թեկնածուն չի հանձնվում

Հիլարի Քլինթոնի կուսակից թեկնածուն չի հանձնվում

Սենատոր Բերն Սանդերսը չի ծրագրում դադարեցնել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարը, հայտնել է քաղաքական գործչի ներկայացուցիչ Մայքլ Բրիգսը:



Վերջինիս տեղեկացմամբ՝ ճիշտ է, դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն համապատասխան քանակությամբ ձայներ է հավաքել, որպեսզի կուսակցության համագումարի ժամանակ ընտրվի նախագահի թեկնածու, սակայն Սանդերսը հույս ունի, որ կկարողանա համագումարի ժամանակ այսպես կոչված սուպեր ընտրիչներին, որոնք քվեարկում են անկախ պրայմերիզների արդյունքներից, համոզել՝ իր կողմն անցնել: