Էրդողանը հավատում է հետագայում ԵՄ հետ վիզային ռեժիմի վերացմանը

Էրդողանը հավատում է հետագայում ԵՄ հետ վիզային ռեժիմի վերացմանը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավատում է, թե ի վերջո դրական արդյունք կլինի ԵՄ հետ վիզայի ռեժիմի լիբերալացման հարցում: 



«Ես հավատում եմ, որ մենք կարող ենք ԵՄ հետ դրական արդյունքի հասնել՝ հաշվի առնելով ահաբեկչության դեմ պայքարի նրբությունները Թուրքիայում»,- էրդողանի խոսքերն է մեջբերում Reuters-ը:



Ավելի վաղ ԵՄ ներքին գործերի միգրացիայի և քաղաքացիության գծով եվրակոմիսար Դիմիտրոս Ավրամուպոլուսը հայտարարել էր, որ Թուրքիան տակավին չի կատարել ԵՄ 72 պահանջներից 7-ը, որոնք թույլ կտային այդ երկրի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանել շենգենյան գոտու համար: