ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 220 մլն դոլար բարեփոխումներ անցկացնելու համար

ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 220 մլն դոլար բարեփոխումներ անցկացնելու համար

Ընթացիկ տարում Միացյալ Նահանգները նախատեսում է Ուկրաինային տրամադրել 220 միլիոն դոլար երկրի էներգետիկ համակարգում բարեփոխումներ իրականացնելու համար: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական կայքը: Միջոցների որոշ հատվածն էլ կուղղվեն երկրում ժողովրդավարական կառույցների ամրապնդմանն ու քաղաքացիական հասարակության զորացմանը, որոնք, ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության, հանդիսանում են տնտեսական աճի հիմնական երաշխիքները: Նշվում է, որ ներկայիս հատկացումը հանդիսանում է Ուկրաինայում բարեփոխումների համար ԱՄՆ կողմից նախատեսված 1,3 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով նախագծի մի մասը: Սպիտակ տունն այսպիսով նաեւ ակնկալում է Կիեւի նախարարների կաբինետից երկրի էներգետիկ անվտանգության բարձրացում, թափանցիկ շուկայի ապահովում` համապատասխան ԵՄ ստանդարտների: