Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Հունիսի 19-ին, ժամը 06.55-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, տեղի է ունեցել վթար, կա տուժած (շտապօգնությունը տեղում է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Հ-1 ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտակայքում, BMW 300 մակնիշի 51 TU 100 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1975 թ. ծնված Ա. Պ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին:



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Աբովյանի ԲԿ, այնուհետև Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: