Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի այսօրվա օրակարգը

Ֆրանցիսկոս Պապի հայաստանյան այցի այսօրվա օրակարգը

Հունիսի 24-ից Հայաստանում գտնվող Ֆրանցիսկոս Պապի այցն այսօր ավարտվում է, և Սրբազան Քահանայապետը մեկնելու է: Այցի վերջին օրվա օրակարգում ներառված են մի քանի միջոցառումներ: Այսօր Մայր Աթոռ Ս. Էջմիածնում Պապը հանդիպում կունենա Հայ Կաթողիկե եպիսկոպոսների հետ, կմասնակցի Ս. Պատարագի արարողությանը եւ էկումենիկ ճաշկերույթի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների, Հայ Կաթողիկե արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների ու պապական պատվիրակության հետ: Ֆրանցիսկոս Պապը հանդիպում կունենա նաև Հայ Եկեղեցու պատվիրակների եւ բարերարների հետ:



Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կստորագրեն Համատեղ հայտարարություն: Հովվապետերը նաեւ աղոթք կմատուցեն Խոր Վիրապի վանքում: Այնուհետև Ֆրանցիսկոս Պապը Երեւանից կմեկնի Հռոմ: