«Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ռուսական ավիափոխադրողները միլիոնավոր դոլարների գերշահույթ են ստանում

«Ժողովուրդ». Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո ռուսական ավիափոխադրողները միլիոնավոր դոլարների գերշահույթ են ստանում

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ այն դեռ երկար չի գործելու, Հայաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Մասնավորապես, մինչ այս Երևան-Մոսկվա չվերթի ավիատոմսը վաճառվել է 51-52 հազար դրամով: Այժմ նույն ավիատոմսը հնարավոր է գնել 68-95 հազար դրամով: Իսկ Երևան-Սոչի ավիատոմսը մինչ Վերին Լարսի անցակետի փակվելն արժեցել է 43 հազար դրամ, այժմ այդ նույն տոմսը հնարավոր է գնել 78 հազար դրամով:

Ի՞նչ է անում Արտակ Շաբոյանի գլխավորած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: «Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ հանձնաժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդիրն ուսումնասիրելու համար:

Այսպիսով՝ մինչև «խնդիրը կուսումնասիրեն», այդ ժամանակ արդեն Վերին Լարսի անցակետը կբացվի, իսկ ռուսական ավիափոխադրողներն էլ տասնյակ միլիոն դոլարների գերշահույթ կստանան՝ մեր պետության ականջներից «լապշա կախելով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: