«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության

«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա մայիսի 2-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի` Պանամայի օֆշորային գործարքների հետ կապված քրեական գործ հարուցվեց ՀՀ քրեական օրենսգրքի 310 հոդվածի հատկանիշներով (ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով): Այս տարվա մայիսին Միհրան Պողոսյանը, ի վերջո, այդ գործով կանչվել էր հարցաքննության: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՔԾ քննիչները օրերս Միհրան Պողոսյանին կրկին հրավիրել են հարցաքննության: Ավելին, մեր տեղեկություններով՝ Միհրան Պողոսյանը, հարցաքննվելուց բացի, նաեւ ինչ-որ այլ քննչական գործողությունների է մասնակցել: Ենթադրվում է, որ Միհրան Պողոսյանին ինչ-որ փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վերաբերյալ նա պարզաբանումներ է ներկայացրել, հնարավոր է, որ ԴԱՀԿ նախկին պետն ինքը եւս ինչ-որ փաստաթղթեր ներկայացրած լինի: Ամեն դեպքում նախաքննությունը դեռ շարունակվում է»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: