«Հայկական ժամանակ». Սարի թաղի «մարտերի» մասնակիցներից մեկը Տլեի եղբայրն է

«Հայկական ժամանակ». Սարի թաղի «մարտերի» մասնակիցներից մեկը Տլեի եղբայրն է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնել ենք, ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն օպերատիվ ծառայությունների ղեկավարներին հանձնարարել է հայտնաբերել հուլիսի 29-ի միջադեպի մասնակից քաղաքացիական անձանց, որոնք սադրել են բախումները եւ բռնություն են կիրառել հավաքի մասնակիցների, լրագրողների ու ոստիկանների նկատմամբ: «Սիվիլնեթի»՝ տվյալ օրը կատարած տեսանկարահանած տեսանյութը դիտարկելիս պարզ է դառնում, որ ՀՀ ոստիկանության ծառայողների (որոնք համազգեստով են) թիկունքից առաջանում են քաղաքացիական հագուստով անձինք, որոնցից մի մասի ձեռքում մահակներ կան:



Այդ անձանցից մեկը, ինչպես հայտնի դարձավ armtimes.com-ին, 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող (Երրորդմասցի Լյովիկի եւ նրա երկու ընկերների սպանության մեջ մեղադրվող) Սարգիս Հախանումյանի (մականունը Տլե) եղբայրն է՝ Դավիթ Հախանումյանը»:



 Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։