Հայոց երկրի հայ շինարարի տոնը՝ Կառավարության դահլիճում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հայոց երկրի հայ շինարարի տոնը՝ Կառավարության դահլիճում. (Տեսանյութ, ֆոտոշարք)

ՀՀ Կառավարության նիստերի դահլիճում այսօր նշվում էր շինարարների օրը: Օրվա առթիվ այստեղ էին հավաքվել շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչները, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Միջոցառումը սկսվեց պարգևատրումներով:



Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինության ԾԻԳ-ի տնօրեն Մարտին Քյուրքչյանը մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր շինարարների անունից կարող է ասել, որ գրեթե բոլորը իրենց տոնը նշում են աշխատանքի վայրում, քանի որ օգոստոս ամիսը շինարարության ամենաեռուն շրջանն է. «Շինարարները ամեն ինչի կարիք ունեն, առաջին հերթին` շինարարական ծավալների։ Ես ասեմ, որ շինարարությունը այդպես շատ չէ Հանրապետությունում, շինարարական այն տարածքները, որոնք տարիներով փակ են մնում, անկախության այդ տարիներին փաստացի պլանավորման արդյուքներից մեկն է, բայց ամենակարևորը, որ մասնավոր կառուցապատողներ են, հավանաբար գումարների հետ է կապված, գումար չի լինում, այդպես մնում է, ես կողմ եմ, որ երկար չտևի, քանի որ քաղաքի համար ամեն դեպքում անհարմարություն է։ Շինարարությունը ամեն դեպքում գիտություն է, երկրորդ հերթին՝ ծանր աշխատանք, խոսքը այստեղ կարգին շինարարի մասին է»։



Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց, որ ոլորտում նվազում այս տարի չի նկատվել, կազմվել են ծրագրեր, որոնք կխթանեն ոլորտի զարգացմանը .«Առաջին հերթին պետք է թեթևացնել ներդրողների բեռը, այդ ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվում, կառավարության բազմաթիվ որոշումներ են եղել այդ ընթացքում, օրենսդրական փոփոխություններ են եղել և էլի կլինեն առաջիկա մեկ տարվա ընթացքում, դա իր արդյունքը անպայման կտա: 2 տարի առաջ ստեղծեցինք ներդրումային ծրագրերի վարչություն և բավական լուրջ մշակումներ են արված ներդրումային փաթեթներ ստեղծելու ուղղությամբ, այսինքն ՝ ներդրողը գալիս է, նա պետք է ունենա լիարժեք տեղեկացվածություն և պատրաստի էսքիզային նախագիծ ապագա կառույցների վերաբերյալ: Այս ուղղությամբ ևս աշխատանքներ են տարվել, ամենավառ օրինակը, որը կարող եմ ասել՝ Ֆիրդուսի շուկայի տարածքի ամբողջ ծրագիրն է, «Հին Երևանի» ծրագիրն է: Ես վստահ եմ, որ 2017 թ շինարարության մեջ մենք աճ կարձագանքենք»:



Մանրամասները տեսանյութում