Կիեւը՝ Դոնբասում խաղաղապահների տեղակայման մասին

Կիեւը՝ Դոնբասում խաղաղապահների տեղակայման մասին

Ուկրաինան նոր փաստաթղթի նախագիծ է կազմել, որով փորձում է հասնել այն բանին, որ ՄԱԿ խաղաղապահներ տեղակայվեն Դոնբասում, եւ հույս ունի, որ այս առնչությամբ կկարողանա կառուցողական աշխատանքներ իրականացնել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի հետ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն: Ինչպես հայտնում է Интерфакс գործակալությունը, Ելչենկոն հույս է հայտնել, որ ՄԱԿ հաջորդ Գլխավոր քարտուղարի հետ հնարավոր կլինի իրականացնել այս գործողությունը եւ ՄԱԿ հովանու ներքո խաղաղապահներ բերել Դոնբաս: