Թուրքիայում պաշտոնանկ են արել 586 գնդապետների

Թուրքիայում պաշտոնանկ են արել 586 գնդապետների

Թուրքիայի իշխանությունները որոշում են կայացրել 586 գնդապետների թոշակի ուղարկելու մասին: Այս մասին համպատասխան հայտարարությամբ հանդես է եկել թուրքական Պնախարարությունը: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս որոշումը մաս է կազմում թուրքական բանակի վերակառուցման, որը մեկնարկել է հուլիսյան անհաջող պետական հեղաշրջման փորձից հետո: Anadolu գործակալությունն էլ հայտնել է, որ Պնախարար Ֆիրքի Ըշիկը հայտարարել է, որ զտումները կշարունակվեն նաեւ առաջիկա ամիսներին: Ներկայումս թուրքական բանակից հեռացվել է 3725 բարձրաստիճան սպա: