«Ժողովուրդ». Աառաջնորդվել են Հայոց պետականության շայով

«Ժողովուրդ». Աառաջնորդվել են Հայոց պետականության շայով

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է՝ Արցախի ազատամարտիկների միությունը դատապարտել էր «Սասնա ծռեր» խմբավորման անդամների կողմից ՊՊԾ գունդը գրավելու քայլը եւ նրանց խոհեմության կոչ էր արել: «Ժողովուրդ»-ը ԼՂՀ ՊՆ փոխնախարար, Արցախի ազատամարտիկների միության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանից (Օգանովսկի Սամվել) փորձեց պարզել, թե ինչու իրենք ի սկզբանե միակողմանի դիրքորոշում դրսեւորեցին եւ Արցախի հերոս, ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի պես չեզոք դիրք չզբաղեցրին, ի վերջո, փաստ է, որ Արցախի ազատամարտիկների միության տեսակետը Հայաստանի հասարակության մի մասի շրջանում զայրույթ առաջացրեց: «Այդ հարցում Արցախի ազատամարտիկների միության դիրքորոշումը մեկն է` պաշտպանել Հայոց պետականության շահը, եւ եթե ուշադիր ընթերցեք այդ հայտարարության տեքստը, ապա կհամոզվեք, որ դրանում ասված է այն, ինչը բխում է մեր ազգային ու պետական շահից»,- «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց Սամվել Կարապետյանը»»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում»