Ֆրանսիայի քաղաքացին արդյոք ահաբեկչությու՞ն էր նախապատրաստել Ստամբուլում

Ֆրանսիայի քաղաքացին արդյոք ահաբեկչությու՞ն էր նախապատրաստել Ստամբուլում

Ֆրանսիայի քաղաքացին, ով նաեւ Թուրքիայի քաղաքացի է, ըստ երկքաղաքացիության սկզբունքի, ձերբակալվել է Ստամբուլում` ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով: Այս մասին հայտնում է France3-ը:



Երիտասարդ Էբրյու Ֆիրատը ձերբակալվել է Ստամբուլում, ուր ժամանել էր Դիյարբեքիր քաղաքից: Հեռուստատեսության տվյալներով, թուրքական ոստիկանությունը վերջինիս առնչված տեղեկություններ էր ստացել, որ աղջիկը պատրաստվում է դառնալ մահապարտ եւ ինքնապայթեցման եղանակով ահաբեկչություն իրականացնել, մինչդեռ վերջինիս փաստաբան Անիես Կազերոն պնդել է, որ իր պաշտպանյալը Թուրքիա է մեկնել ծնողների հետ հանդիպելու համար եւ արդեն երեք օրից պետք է վերադառնար Թուլուզ, որտեղ ուներ նշանակված ժամադրություն` աշխատանքի տեղավորման գործակալությունում եւ պետք է անցներ աշխատանքի:



France2-ի հաղորդմամբ էլ Էբրյու Ֆիրատը բժշկագիտություն է սովորել Թուլուզում եւ անցյալ տարի որոշել է մեկնել Սիրիական Քուրդիստան` ԻՊ-ի դեմ պայքարելու: Հեռուստաընկերության արխիվում նույնիսկ հայտնաբերվել են տեսանյութեր վերջինիս մասնակցությամբ, որտեղ նա ներկա է ԻՊ-ի դեմ պայքարող ֆրանսիացիների շարքում եւ անվտանգության նկատառումներից ելնելով նրա անունը ներկայացվել է «Սելին»: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ էլ, Էբրյու Ֆիրատը հարել է Քրդական բանվորական կուսակցությանը: