Ղրղզստանն առաջարկում է կրճատել ԱՊՀ աշխատակազմը

Ղրղզստանն առաջարկում է կրճատել ԱՊՀ աշխատակազմը

Ղրղզստանը որպես ԱՊՀ նախագահող երկիր առաջարկում է միանալ իր նախաձեռնությանը. կրճատել ԱՊՀ-ի աշխատակազմը, որը ֆինանսավորվում է ընդհանուր բյուջեից և վերաբաշխում կատարել ԱՊՀ ղեկավար մարմինների լիազորություններում: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի ԱԳ նախարար Էրլան Աբդիլդաեւը ԱՊՀ ԱԳՆ-ների խորհրդի նիստում կայացած իր ելույթի ժամանակ:



Վերջինս մասնավորապես ասել է, որ անհրաժեշտ է ադապտացնել ԱՊՀ-ն արդիական իրողություններին: Ղրղզական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ անհրաժեշտ է նաեւ բարձրացնել ԱՊՀ ապարատի աշխատանքի արդյունավետությունը եւ խնայել ընդհանուր բյուջեն: