Զվարճալի միջադեպ ԱՄՆ Կոնգրեսում. կոնգրեսմենները քնել են Ադրբեջանի մասին զեկույցի ժամանակ

Զվարճալի միջադեպ ԱՄՆ Կոնգրեսում. կոնգրեսմենները քնել են Ադրբեջանի մասին զեկույցի ժամանակ

Երեկ զվարճալի միջադեպ է տեղի ունեցել ԱՄՆ Կոնգրեսում: Այն ժամանակ, երբ լսումներ էին ընթանում Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակի մասին եւ ներկայացվում էր համապատասխան զեկույց, լրագրողները ֆիքսել են, որ կոնգրեսմենների մի մասը պարզապես քնած են: Այս մասին հաղորդում է AzVision.az-ն: Լսումների նախաձեռնողը եղել է Կոնրգեսի Մարդու իրավունքների եւ ազատությունների կոմիտեի ղեկավար Ջեյմս Մակհովերնը: Լսումներին ներկա են եղել նաեւ ադրբեջանական ընդդիմության որոշ ներկայացուցիչներ: Սոցիալական ցանցերում ադրբեջանցի՝ հիմնականում վտարանդի գործիչները նիստի լուսանկարները համարում են Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ազատությունների վիճակի խոսուն փաստ` նշելով, որ դրանք Աբշերոնյան պետության մեջ պարզապես գոյություն չունեն: