Մահացել է Իտալիայի նախկին նախագահը

Մահացել է Իտալիայի նախկին նախագահը

Կյանքի 96-րդ տարում այսօր մահացել է Իտալիայի նախկին նախագահ Կարլո Անջելո Չամպին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը: Интерфакс-ն էլ հավելում է, որ վերջերս Չամպին բարդ վիրահատության է ենթարկվել: Չամպիների ընտանիքին ցավակցություն է հայտնել երկրի ներկայիս վարչապետ Մատտեո Ռենցին: Նշվում է, որ հուղարկավորությունն ու հոգեհանգիստը կկայանան նեղ ընտանեկան միջավայրում: Կարլո Չամպին ծնվել է 1920-ին Լիվոռնո քաղաքում: 2005-ին համաեվրոպական ինտեգրացիայում ունեցած ներդրման համար արժանացել է Կարլոս Մեծի շքանշանի: