Պուտինը կմեկնի Ֆրանսիա

Պուտինը կմեկնի Ֆրանսիա

Հոկտեմբերին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Ֆրանսիա: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ նույն տեղեկությունները հաստատել է նաեւ ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Վերջինս նաեւ հավելել էր դեռ այն ժամանակ, որ այցի նախաձեռնությունը ֆրանսիական կողմինն է: Մատվիենկոն նաեւ նշել է, որ, չնայած առկա խնդիրներին, երկու երկրների նախագահները մշտապես շփվում են իրար հետ եւ քննարկում տարբեր օրակարգային հարցեր: