Ինչ ունի ԱՊՀ-ն իր քսանհինգամյա գոյության ընթացքում. մաս երրորդ

Ինչ ունի ԱՊՀ-ն իր քսանհինգամյա գոյության ընթացքում. մաս երրորդ

ԱՊՀ քննադատությունների եւ հետագայի քննարկումների ֆոնին կարեւոր հանգրվան է նաեւ այն հարցը, թե արդյոք վերջինս ինչ- որ քայլեր ձեռնարկում է սեփական գոյության շարունակականությունն ապահովելու համար: Այս առումով սխալ կլինի ասել, թե կառույցը լիովին մատնվել է անուշադրության եւ ձեռնթափ ուղղակի շարունակում է իր գոյությունը քարշ տալ: Բիշքեկի գագաթնաժողովին հենց օրակարգային հարցերից մեկն էլ դա է` վերակենդանացնել ԱՊՀ-ն: Անցյալ տարի էլ Նուրսուլթան Նազարբաեւն էր նախաձեռնել ԱՊՀ-ն արդիականացնելու միջոցառումների շարք, որոնք աջակցություն գտան կառույցի անդամների կողմից: Այս տեսանկյունից կարելի է ասել, որ կառույցը ավելի շատ նման է ողջի, քան մեռելի: Բացի այդ, այս կառույցն ունի մի քանի կարեւոր առավելություններ. նախ միայն այստեղ է, որ ԽՍՀՄ նախկին հանրապետությունների մեծ մասը կարող են կողք կողքի հավաքվել: Բացի այդ, այս կառույցն ամենահինն է ԽՍՀՄ նախկին տարածքում, եւ այսօր արդեն պուտինյան ընկալումներից դժգոհ հետսովետական երկրների համար այս կառույցը բավական վստահելի հարթակ է գործընկերության եւ գործակցության համար:



Սրանք բավական լուրջ գործոններ են, որոնց շնորհիվ էլ կառույցը թեկուզ որոշակիորեն թուլացած պահպանվում է: «Իր գոյության քսանհինգ տարիների ընթացքում միայն Վրաստանն էր, որ դուրս եկավ ԱՊՀ կազմից, եւ նույնիսկ Ուկրաինան թեեւ մի քանի տարի անընդհատ սպառնում էր, որ դուրս կգա, սակայն հասկանալի է, որ չհամարձակվեց նման վճռական քայլի գնալ: Մնում է, ուրեմն, կարողանալ գտնել վերակենդանացման ճիշտ ուղիները եւ կյանքի թելադրանքին համապատասխան ընթանալ առաջ»,- ամփոփում է ՌԻԱ Նովոստին իր անդրադարձը:



Թարգմանությունը՝ Արման Գրիգորյանի