Գերմանացիները փախստականներին կառաջարկեն ուսում` տունդարձի դիմաց

Գերմանացիները փախստականներին կառաջարկեն ուսում` տունդարձի դիմաց

Գերմանիայի տնտեսական գործակցության եւ զարգացման նախարար Հերդ Մյուլլերը հայտարարել է, որ գերմանական իշխանությունները փախստականներին կառաջարկեն անվճար ուսում Գերմանիայում` պայմանով, սակայն, որ վերջիններս հետ վերադառնան իրենց հայրենիք: Այս մասին գրում է Welt պարբերականը: «Փախստականի կարգավիճակի տրամադրումը կարող է մինչեւ երկու տարի տեւել, ըստ գործող ընթացակարգերի: Եվ քանի դեռ այն գնում է, փախստականներին արգելված է աշխատել, եւ վերջիններս պարապությունից ընկնում են դեպրեսիայի մեջ: Սրա դիմաց իշխանություններն առաջարկում են, որպեսզի վերջիններս վերադառնան իրենց հայրենի երկրներ, սակայն Գերմանիայում ստանան լավ ուսում հիմնականում արհեստագործական մասնագիտությունների գծով»,- ասել է նախարար Մյուլլերը: Վերջինս նաեւ հավելել է, որ այս ծրագրի առաջին փուլի համար նախատեսված է €100 միլիոն եւ ծրագրից կարող են օգտվել Թունիսի, Սենեգալի եւ Մարոկկոյի փախստականները: