Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին

Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին

Թուրքական ռազմական ավիացիան հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում: Այս մասին հայտնում է Թուրքիայի Պնախարարությունը իր տարածած պաշտոնական հաղորդագրությունում: Reuters-ի փոխանցմամբ` հարվածների թիրախ են դարձել ԻՊ զինապահեստներն ու շտաբային բունկերները: Ոչնչացված գրոհայինների մասին որեւէ տվյալ չի հաղորդվում: Հիշեցնենք, որ օգոստոսի քսանչորսից Թուրքիան իրականացնում է «Եփրատյան վահան» գործողությունը Սիրիայում` նպատակ ունենալով ոչնչացնել ԻՊ զինյալներին, նաեւ` քուրդ զինված խմբավորումներին: Ներկայումս հիմնական գործողություններն ընթանում են Ազազազում եւ Ջարաբլուսում: РИА Новости-ի փոխանցմամբ էլ իրենց գործողությունների ընթացքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումները օժանդակել են ամերիկյան երեսուն հատուկջոկատայինների` դուրս գալ սիրիական ազատ բանակ խմբավորման կրակի տակից եւ խուսափել ռազմական բախումից:



Բանն այն է, որ նշված խմբավորումը ստիպել է ամերիկյան հատուկ ջոկատայիններին հեռանալ Էր Ռայի քաղաքից եւ անցնել դեպի թուրք-սիրիական սահման` Դել-Աբյադա քաղաքի մատույցները: Սիրիական խմբավորումը հաշվի չի առել նույնիսկ ամերիկյան դրոշը, որը բարձրացվել է ամերիկացի զինվորականների կողմից: Վերլուծաբանները սիրիական ընդդիմադիր խմբավորման նման կեցվածքը մեկնաբանում են սիրիական ընդդիմության հանդեպ ամերիկյան կողմից որդեգրած քաղաքականության արդյունքը: Նույնի մասին հայտարարել է նաեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը ՄԱԿ ԳԱ նիստի ժամանակ: