Սոմալիում մահապարտ ահաբեկիչը գեներալի է սպանել

Սոմալիում մահապարտ ահաբեկիչը գեներալի է սպանել

Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում մահապարտ ահաբեկիչը ինքնապայթեցման միջոցով սպանել է զինված ուժերի գեներալներից մեկին: Ինչպես հայտնում է BBC-ն, զոհվել են նաեւ գեներալի մի քանի թիկնապահները:



Նշվում է, որ մահապարտ ահաբեկիչն ականապատ մեքենան ուղղել է դեպի գեներալի ավտոշարայսունը եւ պայթյուն իրականացրել: Միջադեպը տեղի է ունեցել երկրի Պաշտպանության նախարարության հարեւանությամբ: Ահաբեկչական գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Աշ Շաբաբ» ահաբեկչական կազմակերպությունը: