Պուերտո Ռիկոյում 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Պուերտո Ռիկոյում 1,5 միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի

Լատինամերիկյան Պուերտո Ռիկոյում բաշխիչ էլեկտրացանցում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով ավելի քան 1,5 միլիոն բնակիչ մնացել է առանց էլեկտրականության:



Դադարեցվել է նաեւ Սան Խուան քաղաքում երկաթուղիների աշխատանքը: Չեն գործում նույնիսկ փողոցային լուսացույցները: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն` մանրամասնելով, որ հրդեհի պատճառները դեռ պարզվում են. տեղում հրշեջներ են աշխատում: