Թե նախորդ մարզպետների և թե նոր նշանակված մարզպետի հետ փորձելու ենք հնարավորինս սերտ աշխատել

Թե նախորդ մարզպետների և թե նոր նշանակված մարզպետի հետ փորձելու ենք հնարավորինս սերտ աշխատել

Հոկտեմբերի 2-ին Կապան քաղաքում վերընտրված քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը լսել է նախընտրական փուլում ընտրակաշառքների մասին, այդ ամենը վերագրվել է թե իրենց և թե մրցակից ճամբարներին, մասամբ հավատում է, որ նման բաներ տեղի ունեցած կլինեն, որովհետև ՏԻՄ ընտրությունների մասին է խոսքը, և այստեղ խոսքը ոչ միայն քաղաքապետի, այլև ավագանու ընտրության մասին. «Նաև հնարավոր է արջի ծառայություններ, հնարավոր է առավել ինչ որ ճիգեր գործադրելու, նախաձեռնությունով հանդես գալու ինչ որ զարգացումներ, միտումներ, քան անհրաժեշտ են: Չասեմ բնական պրոցես է, բայց մեծ հաշվով, առավել քան համոզված եմ, որ ընտրատեղամասերում որևէ խախտումներ չեն եղել, ինչ վերաբերում է ընտրակեղծիքներին՝ բացառում եմ: Եւ դա միայն իմ կարծիքը չէ, այլ բոլորի: Բոլորն ասելով՝ նկատի ունեմ թե հանձնաժողովի անդամներին, թե թեկնածուների վստահված անձանց, այդ կարծիքին են դիտորդները, ՀԿ ներկայացուցիչները, ԶԼՄ ներկայացուցիչները և այդ կարծիքին են առհասարակ մեր համաքաղաքացիները, ինչպես նաև օրենքով սահմանված կարգի համաձայն՝ ընտրության վարման անցկացման համար բոլոր պատասխանատուները: Ինչ վերաբերում է առհասարակ ընտրության անցակցման որակին, տարեցտարի կազմակերպման մակարդակը էականորեն տարբերվում է նախորդներից, մակարդակը միաշնական բարձրանում է, առավել բարձր էր այս ՏԻՄ ընտրությունների անցկացման որակը»:



-Բարձր որակ ասելով նկատի ունե՞ք բոլոր համայնքների ընտրությունները:



Ի՞նչ եք կարծում ՝ ես ինձ թույլ կտա՞մ նման որակումներ անել, ոչ, ես խոսում եմ Կապան քաղաքի ընտրությունների մասին: Բայց միևնույն ժամանակ, ինչպես դուք, այնպես էլ ես որպես քաղաքացի տեղեկացված եմ ՀՀ այլ համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, և այո, ի ուրախություն բոլորիս, առանց էական ինչ-որ միջադեպերի, շեղումների անց են կացվել բավականին որակյալ ընտրություններ:



-Պարոն Հայրապետյան, բայց ինչպե՞ս միջադեպեր չեղան: Նախընտրական փուլում Էջմիածնի դեպքերը, Սևանի քաղաքապետին բերման ենթարկելը, Գյումրու դեպքը:



Իհարկե ամեն ինչ համեմատության մեջ է, բայց ես չեմ կարող վերլուծել բոլոր դեպքերը, բայց ես նայում եմ իմ պրիզմայով այդ հարցերին և զարգացումներին: Ես Կապան քաղաքի քաղաքացի եմ, ինչ վերաբերում է Կապան քաղաքում տեղի ունեցած ընտրություններին, արդեն իմ որակումը տվել եմ, կարծիքս հայտնել եմ:



-Վերընտրվելուց հետո ի՞նչ ծրագրեր կան, փոփոխություններ:



Թե մինչև քարոզարշավը, թե քարոզարշավի ընթացքում ասել եմ, որ ունենք շարունակելի դեռ շատ շատ անելիքներ, խնդիրներ, որոնց շարունակականությունը պիտի ապահովենք ՏԻՄ ընտրությունների արդյունքում մեր ունեցած հաղթանակով: Բնականաբար, կան պայմանավորվածություններ, կան արդեն իսկ ընթացքի մեջ ծրագրեր, կան նոր ծրագրեր, գաղափարներ, որոնք պիտի կյանքի կոչվեն:



-Սյունիքի մարզպետը փոխվեց. Սուրիկ Խաչատրյանի հեռացումը բարդույթ առաջացրե՞ց Ձեզ մոտ:



Ես 4 տարվա ընթացքում աշխատել եմ երկու մարզպետի հետ՝ Սուրիկ Խաչատրյան, Վահե Հակոբյան, կրկին Սուրիկ Խաչատրյան և այժմ էլ այլ Վահե Հակոբյան: Եթե մենք կաշկանդված լինենք փոփոխություններով և այլն, համայնքը կենդանի օրգանիզմ է, համայնքապետարանի բնականոն աշխատանքը մենք պիտի կարողանանք ապահովել անկախ փոփոխություներից: Համենայնդեպս, թե նախորդ մարզպետների և թե նոր նշանակված մարզպետի հետ մենք փորձելու ենք հնարավորինս աշխատել սերտ՝ հանուն մեր համայնքի զարգացման, ուրիշ կարևոր բան դրանից բացի կա, չկա:



-Այսինքն՝ դա Ձեզ համար որևէ էական նշանակություն չունի:



Հակոբյան Վահեին ճանաչում եմ երկու տարուց ավելի, և միշտ էլ մեր հարաբերությունները եղել են բարիդրացիական, աշխատանքային, ակնկալում են նաև այսուհետ՝ նույնը: