Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել.կա 5 զոհ,27 վիրավոր(լուսանկարներ,տեսանյութ)

Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը վթարի է ենթարկվել.կա 5 զոհ,27 վիրավոր(լուսանկարներ,տեսանյութ)

Ողբերգական ավտովթար Կովկաս ավտոճանապարհին. կա առնվազն 5 զոհ



Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, Մոսկվա-Երևան երթուղին իրականացնող ուղևորատար ավտոբուսը հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:30-ին, Հյուսիսային Օսեթիայում մայրուղու վրա՝ «Կովկաս» ավտոճանապարհի 8-րդ կմ-ին, վթարի է ենթարկվել՝ բախվելով բեռնատարին, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, վնասվածքներ ստացել՝ 27-ը: «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավտոբուսի մեջ եղել է 52 հոգի, ինչը հաստատվում է նաեւ Հյուսիսային Օսեթիայի ԱԻՆ հրապարակած հաղորդագրությունում:



Հայտնի է նաեւ, որ ուղեւորատար ավտոբուսը եղել է Mercedes մակնիշի, իսկ բեռնատարը, որին հարվածել է` Scania մակնիշի: Տեղում մահացել է 4 մարդ:Վիրավորներից 4-ը երեխաներ են:Դեպքի վայրում աշխատում են հրշեջները, իրավապահներն ու փրկարարները:



Վթարի վայրից տեսանյութը կարող եք դիտել այստեղ