Կապանի և Քաջարանի ավտոճանապարհներին մառախուղ է

Կապանի և Քաջարանի ավտոճանապարհներին մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 24-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:



Կապանի, Քաջարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 100-150 մ:



ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: