Ավտովթար Արտաշիսյան փողոցում

Ավտովթար Արտաշիսյան փողոցում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.14-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է շտապօգնություն:Այս մասին ասվում է ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրությունում:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ բախվել են «Wolkswagen Passat CC» մակնիշի 96 ՍՍ 999 և «ԳԱԶել» մակնիշի 06 ՏՏ 733 (վարորդ Ա. Մ.) պետհամարանիշերի ավտոմեքենաները. «Wolkswagen Passat CC» մակնիշի ավտոմեքենան շրջվել է: Զոհեր և տուժածներ չկան: