Ավտովթար Արարատի մարզում. մեքենան բախվել է արգելապատնեշին

Ավտովթար Արարատի մարզում. մեքենան բախվել է արգելապատնեշին

Հոկտեմբերի 24-ին, ժամը 01.25-ին ահազանգ է ստացվել, որ Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Ոստան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ավտովթար, տուժածներին տեղափոխել են հիվանդանոց, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի հաղորդագրությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ Արարատի մարզի Ոստան գյուղի Արարատյան փողոցի տներից մեկի դիմաց «BMW» մակնիշի 76 NM 007 պետհամարանիշի (վարորդ` Գ. Գ., 1992 թ. ծնված) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մայթեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր Մ. Խ.-ը (1998 թ. ծնված) տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: