Աշոտյանը նոր երգ է գրում՝ պատրաստվելով ՀՀԿ համագումարին

Աշոտյանը նոր երգ է գրում՝ պատրաստվելով ՀՀԿ համագումարին

Նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ համագումարին, ինչպես հայտնի է, կտրուկ փոփոխություններ են տեղի ունենալու, այդ թվում՝ վերանայվելու է կուսակցության գերագույն մարմնի կազմը։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Նա հայտնեց, որ նիստը տեղի է ունենալու մարզահամերգային համալիրում։ Պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը լինելու է նոր ԳՄ կազմում, նա ասաց․«Դա կորոշի համագումարը։ Համագումարից առաջ ո՞վ կարող է ասել՝ ինչ է լինելու»։



- Արգամիչը գալի՞ս է, թե՞ խռով է։



- Հովիկ Արգամիչը պարբերաբար լինում է գրասենյակում։



- Իսկ Գագիկ Բեգլարյա՞նը։



- Նույնը Բեգլարյան Գագիկը։



Արմեն Աշոտյանը խուսափում է քաղաքական հարցերից։ Տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է «քաղաքական» ասուլիս տալ և բավարարել բոլոր հետաքրքրությունները։ Ավելի հեշտ խոսում է իրեն հարազատ դարձած «շոուբիզից» և երգարվեստից։



- Անչոկի համար երգ էիք գրել, Ձեր հաջորդ երգը ե՞րբ ենք լսելու։



-Հիմա գրում եմ։



-Ձեր մուսան եկե՞լ է։



- Հրաշալի բան է ստացվում։



Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ