«ժողովուրդ». Հայ արիական կուսակցության համար իշխանությունն ու ընդդիմությունը նույն հարթության վրա են գտնվում

«ժողովուրդ». Հայ արիական կուսակցության համար իշխանությունն ու ընդդիմությունը նույն հարթության վրա են գտնվում

«Ժողովուրդը» գրում է. «Հայաստանի հայ արիական կուսակցությունը սպասում է նոյեմբերի 26-ին կայանալիք ՀՀԿ 16-րդ համագումարին ներկա գտնվելու հրավերին: Բայց եթե կուսակցությունը իշխանության կամ ընդդիմության որեւէ ճյուղի կողմից միասին հանդես գալու առաջարկ ստանա, կընդունի այն: Այս մասին «Ժողովուրդ»-ին հայտնեց կուսակցության նախագահ Արմեն Ավետիսյանը: Վերջինս, պարզվում է, մտերիմ հարաբերություններ ունի հնաբնակ հանրապետականների հետ, սակայն իշխանությունն ու ընդդիմությունն իր համար նույն հարթության վրա են գտնվում: Հետաքրքիր է՝ որքանով ՀՀԿ-ն կգայթակղվի ընձեռված հնարավորությամբ՝ հաշվի առնելով այն, որ Ավետիսյանն իր ձեռքում արդեն երկար տարիներ խնամքով պահում է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին հույժ գաղտնի ցուցակը: Հիշեցնենք՝ երբ 2005-2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման` ասելով, թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում եւ արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: