Վերցնում ես 70 կամ 60 հազար աշխատավարձից 1000 դրամ, 1 միլիոնից էլ 1000 դրամ, ո՞նց կարա տենց լինի. Արթուր Սաքունց

Վերցնում ես 70 կամ 60 հազար աշխատավարձից 1000 դրամ, 1 միլիոնից էլ 1000 դրամ, ո՞նց կարա տենց լինի. Արթուր Սաքունց

Ցանկացած օրենքի նախագիծ մինչև Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը պետք է կազմակերպեն հանրային քննարկում: Հանրային քննարկում, որտեղ քաղաքացիական, հասարակության շահագրգիռ կողմերը իրենց մոտեցումները կներկայացնեն, բայց քանի որ հանրային քննարկում չի եղել, մենք էլ հանրային քննարկում ենք այստեղ կազմակերպել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որի հետ մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ-ի մոտ՝ պահանջով, որ վերացնեն օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ պետք է ստեղծել հիմնադրամ, որին յուրաքանչյուր աշխատող անձ ամսական կփոխանցի 1000 դրամ: «Ինչպես սոցիալական ցանցերում բազմիցս նշվեց, խնդիրը ամենևին 1000 դրամի հետ կապված չէ, ես մի քանի հաշվարկներ եմ կատարել, որպեսզի Ձեզ համար պարզ լինի նաև խնդրի ֆինանսական կողմը: Նախագծով, եթե մենք դիտարկում ենք այն ֆինանսական հատկացումները, որոնք նախատեսված են սպաների, պայմանագրային ծառայողների և պարտադիր ծառայության մեջ գտնվողների փոխհատուցման համար, հետևյալ կատեգորիաներն են՝ մահվան և առաջին կարգի հաշմանդամության դեպքում առանձին կատեգորիա և մի առանձին կատեգորիա երկրորդ կարգի հաշմանդամության դեպքում: Ես այդ բոլոր թվերը գումարել եմ իրար, որովհետև կար միանվագ 10 միլիոն ու երկրորդ հաշմանդամության դեպքում հինգական միլիոն դրամ և 20 տարվա ընթացքում որոշակի գումարներ: Սաղ իրար հետ միանվագն ու 20 տարվա այդ վճարելիքները, բոլոր այդ 6 անձանց համար կազմում է 333 միլիոն դրամ: Եթե դուք բաժանեք դա 20 տարվա վրա, ապա ամեն մի տարին կստացվի 16,5 միլիոն դրամ: Եթե տարվա մեջ 50 մահացության դեպք է լինում, 16,5 միլոն անգամ 50 դա անում է,մոտավորապես, 832 միլիոն դրամ: Աշխատավարձերի մակարդակով շատ մեծ թիվ է, բայց Հայաստանում ստվերային տնտեսության ծավալը, ամենահամեստ հաշվարկներով, 25-ից 30 տոկոսն է: 200 հազար դրամ աշխատավարձ ստացողը այդ ստվերային տնտեսության մեջ չի կարող տեղ ունենալ, դուրս ա գալիս, որ մարդիկ բացարձակապես չեն ուզում ստվերային տնտեսության ծավալը գոնե 0,4 տոկոսվ կրճատել, այս խնդիրը լուծելու համար:



Ստվերայի տնտեսության առյուծի բաժինը ընկնում է հենց նրանց վրա, ովքեր որ դղյակներ են կառուցում, ովքեր որ 1 միլիոն դոլարանոց տներ են առնում Ամերիկայում, եթե նստեք, հաշվեք տարեկան 1 միլիոն դոլարի չափով գումարի մասին է խոսքը: Բյուջեի եկամուտների մասը կազմում է մեր եկամուտները, մենք արդեն վճարում ենք հարկեր, քիչ ա էնտեղից են տանում, ստվերային շրջանառությունն էլ ա իրենցը… էդ 1000 դրամը շատերի համար լուրջ բան ա, լուրջ խնդիր ա, դու վերցնում ես 70 կամ 60 հազար աշխատավարձից1000 դրամ, 1 միլիոնից, 400 հազարից էլ 1000 դրամ, ո՞նց կարա տենց լինի: Ընդհանրապես ապուշ մոտեցում ա, դա հարկատեսակ ա, լրացուցիչ հարկ ա, որը պարտադրված քեզանից վերցնում են, այն դեպքում, երբ ես իմ պարտականությունները եկամտահարկի ձևով արդեն վճարում եմ և շատ ավելի մեծ տոկոս»:



-Եթե վստահության մեխանիզմ ներդնեն, այդ դեպքում արժե՞ դա, թե՞ ոչ:



Ոչ թե դու այդ ճանապարհով պետք է գնաս, այլ ստվերային տնտեսության կրճատման հաշվին, կոռուպցիայի դեպ պայքարի հաշվին պետական բյուջեի եկամուտները ավելացնես, որպեսզի դու որպես պետություն հանդես գաս: Հայաստանի Հանրապետությունում հայկական համայնք է գործում, որը աբսուրդ է: Ես կհասկանամ, որ Ֆրանսիայում գործի, համայնք ա հավաքում ա, պետությունը ծրագրեր չունի, համայնքը գումար ա հավաքում, օգնում ա, բայց վերջին հաշվով մենք պետություն ենք, չէ: Մենք ուզում ենք պետական ինստիտուտները աշխատեն, և մենք ուզում ենք, որ վստահություն լինի պետական ինստիտուտների նկատմամբ: