Սիրիայում մոտ օրերս պատերազմը կդադարի՞

Սիրիայում մոտ օրերս պատերազմը կդադարի՞

Երկուշաբթի՝ նոյեմբերի 21-ին, թուրքական ժողովրդական հանրապետական Ջումհուրիեթ կուսակցության նախագահ Քեմալ Ղըլըչդարօղլուն, ղեկավարելով մեծ թուրքական պատվիրակություն, այցելելու է Սիրիա և հանդիպումներ է ունենալու այդ երկրի կառավարության անդամների հետ: Կուսակցությունն այս, ինչպես հայտնի է, հիմնական ընդդիմությունն է Թուրքիայում և պատրաստվում է միջնորդել թուրքական կողմին վերջ տալ սիրիական ընդդիմությանն աջակցելուց և նյութական աջակցություն առաջարկելու Սիրիայի ռազմական գործողություններից տուժած շրջանները վերականգնելու գործում: Այս մասին ճշգրիտ պետական աղբյուրից իմացել է և մեզ է փոխանցել Հայ-արաբական Միջազգային Իրավական Խորհրդի գլխավոր քարտուղար Վահե Մահշիկյանը, որը բնակվում է Դամասկոսում և լավ կապեր ունի սիրիական կառավարությունում: Պարոն Մահշիկայնին «առցանց» խնդրեցինք փոքր ինչ «բացել» իր ունեցած տեղեկությունները:



- Պարոն Մահշիկյան, կարելի՞ է այնպես հասկանալ, որ Թուրքիան իր ընդդիմության միջնորդությամբ փորձելու է վերականգնել հարաբերությունները սիրիական կառավարության հետ:



- Այո, և սուրիոյ տգնապին վերջ տալու: Իմ կարծիքն հարցուցին եւս,
ես առաջարկեցի, որ նախքան օգնութիւն ցուցաբերելու, պետք է սուրիացի քաղաքացիներուն իրավունքները տան, ինչը գտնվում է թուրքիոյ իշխանութիւններուն ձեռքը: Նկատի ունեմ Սուրիայի հայկական և այլ ծագումով քաղաքացիները: Կարծում եմ, որ քննարկումների օրակարգին պետք է անցնեն:



- Փաստորեն սիրիական կառավարության ներկայացուցիչները Ձեր կարծիքն են հարցրել Ջուրիեթի այցի հետ կապված:



- Այո: Հայ-արաբական Միջազգային Իրավական Խորհուրդի ընդհանուր քարտուղար հանդիսանալու հանգամանքով, քանի որ ես հայկական շահերը կը պաշտպանեմ եւ իմ խորհուրդս կուտամ, երբ ինձ հարցնում են: Ես հոկտեմբերի 3-ին ներկայացայ պաշտոնական հանգամանքով Սիրիայի խորհրդարանի նախագահին, դոկտոր Հըտիէ Խալաֆ Աբասին, նրան հանձնեցի թղթածրար մը եւ դիմումնագիր, որպեսզի Սուրիոյ խորհրդարանը քնարկի ու քվեարկության ենթարկի հայոց ցեղասպանութեանը ճանաչման հարցը պաշտոնապես և հրապարակավ և ձեռնարկի Սուրիոյ հայ քաղաքացիների իրավունքների պահանջատիրությունը Թուրքիայում:



- Մի հարց էլ: Քերին և Լավրովը ամսի 19-ին Պերույի մայրաքաղաքում հանդիպեցին և քննարկեցին հակամարտությունների հարցը: Հնարավո՞ր է, որ այս հանդիպման արդյունքում է թուրքական ընդդիմադիրը Սիրիա գնում միջնորդական առաքելությամբ:



- Մի բան հստակ է, որ Ամերիկայի նոր վարչակարգը Ռուսաստանի կամքին դրեց սուրիոյ տագնապի լուծման գործընթացը:



- Կարել՞ի է ասել, որ առաջիկա մի քանի օրում արյունահեղությունը կդադարի:



-Անպայման:



-Այսինքն, տո՞ն է լինելու ողջ Սիրիայում:



-Եկող տարին կսկսվի վերաշինությամբ: Իրավունքը հաղթեց մութ մտքեր հետապնդողներուն, և մոտ օրերս կգործէ օդանավ, Հայաստան-Սիրիա գծին վրա ուղիղ թռիչքներ իրականացնող:



- Տա Աստված: Իսկ հիմա ի՞նչ վիճակ է Սիրիայում: Դուք Դամասկոսում եք, չ՞է: Որտե՞ղ է թեժ:



- Դամասկոսում խաղաղ է: Շրջակայքը կային տագնապալի շրջաններ, գրեթե հաշտությամբ ավարտվեցան բոլորը, բացի արեւելեան Տումա քաղաքից, և մոտ օրերս հոն ալ խաղաղություն կտիրի: Անհանգիստ է Հալեպում, Հյուսիսային Թուրքիայի սահմանակից տարածքներում, ան ալ բանակցություններով կլուծվի:



Սյուզան Սիմոնյան