Տավուշի մարզի վրա հարձակումները եղել են թիրախավորված. ՄԻՊ զեկույցը (տեսանյութ)

Տավուշի մարզի վրա հարձակումները եղել են թիրախավորված. ՄԻՊ զեկույցը (տեսանյութ)

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ներկայացրեց ՄԻՊ զեկույցը դեկտեմբերին և հունվարին Տավուշի մարզի վրա ադրբեջանական զորքերի հարձակման վերաբերյալ: Թաթոյանը նշեց, որ իրենց փաստահավաք խումբը մանրակրկիտ աշխատանք է տարել, որպեսզի հնարավորինս առարկայական ներկայացվի ադրբեջանական զորքերի հարձակումներն ու գնդակոծությունները հայկական դիրքերի և խաղաղ բնակչության վրա: Դրա վերաբերյալ իրենք նաև տեսանյութ են պատրաստել, որտեղ քարտեզի վրա մանրամասն ցուցադրվում է իրենց աշխատանքի արդյունքը: ՄԻՊ-ին այս հարցում օգնել են սահմանամերձ գյուղերի գյուղապետերն ու բնակիչները:



«Ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարձակումները եղել են թիրախավորված»-ներկայացնելով տեսանյութը` հայտարարեց Արման Թաթոյանը:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ