Ամոքում չկա այս վշտին․ Նիկոլ Փաշինյանը «Արմենիա» ԲԿ-ում է․ ՈՒՂԻՂ

Ամոքում չկա այս վշտին․ Նիկոլ Փաշինյանը «Արմենիա» ԲԿ-ում է․ ՈՒՂԻՂ

ԱԺ պատգամավոր, «ԵԼՔ» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը, դերասանուհի Թամարա Հովհաննիսյանը, բազմաթիվ ակտիվիստներ այս պահին գտնվում են «Արմենիա» բժշկական կենտրոնում, որտեղ քիչ առաջ մահացել է «Հաց բերող» Արթուր Սարգսյանը։ Նիկոլ Փաշինյանն էլ ֆեյսբուքյան իր էջում այդ կապակցությամբ գրել է․ «Խոնարհվեցի Հաց բերողի աճյունի առաջ, խոսեցի բժիշկների հետ, տեսա սգավոր հարազատներին։
Ամոքում չկա այս վշտին։ Սա բոլորիս վիշտն է։ Հաց բերողը չկա»։



Տեսանյութը՝ www.1in.am-ի