«Հրապարակ». Արթուր Սարգսյանի մահը հատկապես ծանր են տարել նրա ազատության համար պայքարող երիտասարդները

«Հրապարակ». Արթուր Սարգսյանի մահը հատկապես ծանր են տարել նրա ազատության համար պայքարող երիտասարդները

Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահը հատկապես ծանր են տարել այն երիտասարդները, ովքեր օրեր շարունակ Ազատության հրապարակում նստացույց էին անում՝ նրան ազատ արձակելու պահանջով։ Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի գլխավորությամբ երեկ նրանք հանրահավաք արեցին հրապարակում, ապա երթով շարժվեցին դեպի արդարադատության նախարարություն, ինչին փորձում էին խանգարել ոստիկանները։ Ցուցարարները վանկարկում էին․ «Հաց բերողին սպանել են», «Ար-թուր, Ար-թուր»։