Արթուր Սարգսյանի մահը ցավ է Հայ եկեղեցու համար. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Արթուր Սարգսյանի մահը ցավ է Հայ եկեղեցու համար. Տեր Վահրամ քահանա Մելիքյան

Ինչպես հայտնի է, երեկ անժամանակ կյանքից հեռացավ Արթուր Սարգսյանը, ով հայտնի է «Հաց բերող» անունով։ Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Սարգսյանը նաեւ վիրավորվել էր ժամանակին Արցախյան մարտերի ժամանակ, կրկին զինվորներին հաց հասցնելու գործողության ընթացքում:



Միաժամանակ նաեւ վերջինս Քանաքեռի եկեղեցում սարկավագ է եղել եւ ինչպես նշում են շատերը, մասնակցել է ժամերգություններին եւ Պատարագներին իբրեւ եկեղեցու սպասավոր:



«Հրապարակը» փորձեց պարզել Արթուր Սարգսյանի անժամանակ մահվան վերաբերյալ Մայր Աթոռի արձագանքը: Մեր հարցմանն ի պատասխան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն, Ամենայն Հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տեր Վահրամ քահանա Մելիքյանը պատասխանել է․ «Որևէ մարդ արարածի անժամանակ մահը մեծ ցավ է և Հայ Եկեղեցու, և յուրաքանչյուր անհատի համար: Նույնպիսին է նաև Արթուր Սարգսյանի պարագան: Խնդիրը օրենքի դաշտում է և իրականում իրավապահները պետք է զբաղվեն դրանով»,- ասել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:



Նա նաև հավելել է․ «Ուզում եմ տեղեկացնել նաև Արթուր Սարգսյանը ձեռնադրյալ սարկավագ չի եղել, այլ պարզապես շապիկ է հագել Քանաքեռի Ս. Հակոբ եկեղեցում` մասնակցելով Ս. Պատարագի արարողություններին»։