«Հաց բերողին» սպանեց գործող իշխանության մարդատյաց վերաբերմունքը. Ազատամարտիկների դաշինք

«Հաց բերողին» սպանեց գործող իշխանության մարդատյաց վերաբերմունքը. Ազատամարտիկների դաշինք

Ազատամարտիկների դաշինքի խորհուրդը Հաց բերողի՝ Արթուր Սարգսյանի մահվան առթիվ տարածել է հետեւյալ հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորեւ։
Մահացավ ՄԱՐԴԸ:



Մարդ, ով վերջին տարիների մեր առավել քան գաղջ մթնոլորտում դարձավ եզակի լուսավոր կետերից մեկը:



Մարդ, ում մեջ ամբարված էին հայ ազգին բնորոշող այնպիսի բարոյական որակներ, ինչպիսիք են՝ մարդկային խիղճը, պատվախնդրությունն ու անձնազոհությունը: «Հաց բերողին» սպանեց գործող իշխանությունների ոչ մարդակենտրոն, ավելին՝ մարդատյաց վերաբերմունքը սեփական ժողովրդի ու նրա արժեհամակարգի նկատմամբ:
Այսօրինակ վերաբերմունքը հերթական անգամ գալիս է ապացուցելու, թե ինչպիսի բարոյական կերպարով իշխանավոր պետք չէ ունենալ: Խորապես ցավակցելով Արթուրի հարազատներին և մեր ողջ հասարակությանը այս մեծագույն կորստի կապակցությամբ, միաժամանակ դիմում ենք մեր ժողովրդին.



Ժողովուրդ, հերի՛ք է հանդուրժենք մի իշխանություն, որի հիմնական խնդիրը մեր ազգային բարոյական կերպարը բոլոր հնարավոր միջոցներով ոչնչացնելն է: Ուստի մենք՝ ազատամարտիկներս, մեր պետության համար այս առավել քան պատասխանատու պահին կոչ ենք անում լրջորեն մտածել, թե մարդկային ու բարոյական ինչ որակներ ունեցող իշխանավոր ենք ուզում տեսնել մեր պետության կառավարման ղեկին: