Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը խանգարելու փորձերը անհեռատեսություն են. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությանը խանգարելու փորձերը անհեռատեսություն են. Սերգեյ Լավրով

ՌԴ արտգործնախարար սերգեյ լավրովը ԱՄՆ պետքարտուղարի հետ բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ բոլոր փորձերը՝ խանգարելու ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը, անհեռատեսություն են, տեղեկացնում է РИА Новости-ն:



«Մենք տեսնում ենք, մեր համագործակցությանը խանգարելու փորձեր, տեսնում ենք փորձեր սրելու հակամարտությունը: մենք դա անհեռատես մոտեցում ենք համարում»,- ասել է Լավրովը:



Լավրովը նաև ընդգծել է, որ դեռ պատմությունից է հայտնի՝ երբ Մոսկվան և Վաշինգտոնը համագործակցում են, դրանից օգտվում են ոչ միայն մեր ժողովուրդները, այլև ողջ աշխարհը:



Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և երկու արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Լավրովը և Թիլլերսոնը քննարկել են Սիրիայում ԱՄՆ հրթիռային հարվածները:



Առաջարկում ենք դիտել Ռեքս Թիլլերսոնի մոսկովյան այցի և ռուս-ամերիկյան հարաբերությունների շուրջ Gazeta.ru-ի կազմակերպած քննարկումը: