Փհենյանում, ռազմական շքերթի ժամանակ հրթիռներ են ցուցադրվել

Փհենյանում, ռազմական շքերթի ժամանակ հրթիռներ են ցուցադրվել

Փհենյանում, Կիմ Իր Սենի ծննդյան հարյուր հինգերորդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ներկայիս դիկտատոր Կիմ Չեն Ընի կարգադրությամբ ցուցադրվել են հյուսիս-կորեական արտադրության հրթիռների մի քանի տեսակներ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը: Նշվում է, որ Կիմ Չեն Ընն անձամբ է ընդունել շքերթը, որին մասնակցել են բոլոր տեսակի զորքերի ստորաբաժանումները եւ նույնիսկ բանվորագյուղացիական աշխարհազորի ջոկատայինները: Շքերթին հրավիրված են եղել լուսաբանելու երկու հարյուր արտասահմանյան լրագրողներ, եւ նման ցուցադրական զորահանդեսը, ըստ վերլուծաբանների, Փհենյանի կողմից դեմարշ է եւ ուժի ու ունեցած հնարավորությունների ներկայացում ներկայիս գերլարված հարաբերությունների պայմաններում, որոնք առկա են Միացյալ Նահանգների հետ: