ԱՄՆ-ն ունի մտավախություններ, որ Ռուսաստանը կմիջամտի Ֆրանսիայում և Գերմանիայում տեղի ունենալիք ընտրություններին

ԱՄՆ-ն ունի մտավախություններ, որ Ռուսաստանը կմիջամտի Ֆրանսիայում և Գերմանիայում տեղի ունենալիք ընտրություններին

ԱՄՆ Սենատում քննարկումներ են ծավալվել այն հարցի շուրջ, թե Ռուսաստանը հնարավոր է ազդի Ֆրանսիայում եւ Գերմանիայում կայանալիք ընտրությունների արդյունքների վրա: Այս մասին հայտնում է NBC հեռուստատեսությունը: Քննարկման նախաձեռնությունը պատկանել է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության սենատորներից Մարկ Ուորներին:



Սենատոր Ուորները նաեւ հեռուստատեսության հետ զրույցի ժամանակ հայտարարել է, որ ամերիկյան նախագահական ընտրություններում Մոսկվայի միջամտությունը հիմք է տալիս մտածելու, որ ռուսները կմիջամտեն նաեւ Գերմանիայում եւ Ֆրանսիայում` կիրառելով արդի տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները: Նշենք, որ համանման մտավախություն հայտնել էր նաեւ Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության ղեկավար Բրունո Կալը: